Հարց քաղաքացիներից` ՀՀ քաղաքացիություն չունեցող անձն ինչպե՞ս է ստանում աշխատանքի թույլտվություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Քույրս ապրում է Հայաստանում, սակայն չունի ՀՀ քաղաքացիություն: Ցանկանում է տեղեկանալ՝ նա իրավունք ունի՞ ՀՀ-ում աշխատանքի անցնելու, եթե չունի քաղաքացիություն: Նման դեպքերում ի՞նչ սկզբունքով է տրամադրվում աշխատանքի թույլտվությունը:

Եվ խնդրում եմ ասեք՝ կա՞ գործունեության ոլորտների սահմանափակում ՀՀ օտարերկրացիների համար:

Հասմիկ Գալստյան (49 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ օտարերկրացիների աշխատանքի եւ զբաղվածության բնագավառում Հայաստանի Հանրապետության լիազորված պետական կառավարման մարմինը օտարերկրացի աշխատողի համար աշխատանքի թույլտվություն տրամադրելիս հաշվի է առնելու ՀՀ աշխատանքի շուկայի կարիքները եւ զարգացումները:

Հայաստանի Հանրապետության աշխատանքի շուկայի կարիքների գնահատման համար սահմանվում է ժամկետ, որի ընթացքում նա պարտավոր է իր մոտ առկա թափուր աշխատատեղը համալրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից:

Սահմանված ժամկետում զբաղվածության հանրապետական ծառայությունների կողմից իր պահանջներին համապատասխանող թեկնածուի առաջադրման բացակայության դեպքում գործատուն կարող է գտնել այդ պահանջներին համապատասխանող օտարերկրացու եւ դիմել լիազորված մարմին՝ կոնկրետ օտարերկրացի աշխատողի համար կոնկրետ ժամկետով աշխատանքի  թույլտվության տրամադրման համար՝ ներկայացնելով ՀՀ կառավարության վերոնշյալ որոշմամբ սահմանված փաստաթղթերը:

Հայտնում ենք նաեւ, որ օտարերկրացիները ՀՀ-ում չեն կարող զբաղվել ընտրովի, քաղաքական (համայնքային, դատական/դատավոր, դատախազ), պաշտոններ, աշխատել զինված ուժերում:

Հայաստանի Հանրապետության միգրացիոն պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ».  Ավելացնենք, որ օտարեկրացիներին աշխատանքի թույլտվություն տրվում է գործատուի դիմած կոնկրետ ժամկետով:




Լրահոս