ԱՍՈՒԼԻՍՆԵՐ`
նոյեմբերի 2-ին, ժամը 13։00-ին մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը սիրով հրավիրում է նախարարություն ( 8-րդ հարկ, խորհրդակցությունների դահլիճ), որտեղ նախատեսված է Օպերային թատրոնի մեներգիչ Արտակ Կիրակոսյանի՝ 9 տարի անց վերադարձի մենահամերգին նվիրված ասուլիսը։ Արտակ Կիրակոսյանից բացի, ասուլիսին ներկա կլինեն Արմեն Ամիրյանը և նախարարի խորհրդական Արսեն Գրիգորյանը։
***
ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-ին` ժամը 13:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա արաբագետ Սարգիս Գրիգորյանի ասուլիսը:
ԹԵՄԱ – Նյույորքյան ահաբեկչությունը մերձավորարևելյան ու գլոբալ զարգացումների համատեքստում:
***
Ս.թ. նոյեմբերի 2-3- ը Երեւանում տեղի կունենա միջազգային խորհրդաժողով նվիրված ընտանիքում ապրելու երեխայի իրավունքին: Բեսթ Վեսթերն Կոնգրես հյուրանոցի խորհրդաժողովների սրահում տեղի ունենալիք համաժողովին բացման խոսքով (ժ. 9.30-10.15) հանդես կգան՝
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը,
ՀՀ ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը,
Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը,
Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Սնեժանա
Սամարջիչ-Մարկովիչը,
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը,
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Միջազգային խորհրդաժողովի կազմակերպիչների՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի նպատակն է ոլորտի պատասխանատու եւ շահագրգիռ կողմերի հետ քննարկել ոլորտում իրականացվող ընթացիկ քայլերը, ներկայացնել հայաստանյան եւ այլ երկրների փորձը: Խորհրդաժողովին նախատեսված է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ավելի քան տասը երկրի (Մոնտենեգրո, Խորվաթիա, Լիտվա, Մալթա, Նորվեգիա, Բոսնիա և Հերցեգովինա, Վրաստան, Մոլդովա, Ղազախստան, Ղրղզստան) մարդու և հատկապես՝ երեխայի իրավունքների ոլորտի պատասխանատուների, ներկա և նախկին օմբուդսմանների մասնակցություն:
Խորհրդաժողովի առաջին օրը՝ նոյեմբերի 2-ին, օրվա երկրորդ կեսից սկսած նախատեսվում է հյուրերի այցերը երեխաների խնամք եւ պաշտպանություն իրականացնող հաստատություններ:
***
Նոյեմբերի 2-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն հոգեբան Սամվել Խուդոյանը և ՀՀ փաստաբանական պալատի անդամ, փաստաբան Գագիկ Թովմասյանը:
ԹԵՄԱ՝ մեր հասարակության մեջ արդյո՞ք առկա է երեխաների նկատմամբ բռնության դեպքերը. Արմավիրի մարզի «Մանուշակ» մանկապարտեզի վերջին միջադեպի հոգեբանական և իրավական գնահատականը:
***
Նոյեմբերի 2-ին, հինգշաբթի, ժամը 12:00-14:00-ը Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) գրասենյակում (Կորյունի 8շ, բն. 5, Երևանի պետական բժշկական քոլեջի հարևանությամբ, “Նաիրի” գրատան կողքի մուտքով 2-րդ հարկ) տեղի կունենա §Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի գործարկումը. Հայաստանի մեկուսացման խորացո՞ւմ, թե՞ այն ճեղքելու հնարավորություն¦ խորագրով փորձագիտական կլոր սեղանը:
Քննարկման նպատակն է տարածաշրջանի ու Հայաստանի համար հոկտեմբերի 30-ին գործարկված Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի ազդեցության ու ռիսկերի նախնականգնահատում իրականացնելը: Արդեն իսկ ի հայտ են եկել տարբեր փորձագիտական տեսակետներ այն մասին, որ դա ավելի կխորացնի Հայաստանի մեկուսացումը, կամհակառակը՝ ապագայում հնարավորություն կտա դրան միանալ:
Քննարկումը կընթանա փորձագիտական ճեպազրույցի ձևաչափով, առանց գլխավոր բանախոսների: Քննարկման մասնակիցներն ըստ իրենց փորձաքննության ոլորտիկներկայացնեն ռիսկերի ու ազդեցությունների սեփական գնահատումը:
Մասնակիցների համառոտ ներկայացումներին կհաջորդեն հարցուպատասխանն ու մտքերի փոխանակությունը: