Իզուր չեն ասում, որ մարդու սովորությունները նրա երկորդ էությունն են: Մեզանից յուրաքանչյուրը տարօրինակ թուլություններ ունի: Եվ նրանք, ովքեր մեզ հիացնում են, նույնպես թուլություններ ունեն: Ներկայացնում ենք հայտնիներից մի քանիսին:
Միշել Ուիլյամս, նախաճաշում է լոգարանում
Ոմանք նախընտրում են դանդաղ նախաճաշել, իսկ ոմանք էլ հակառակը` չեն էլ նախաճաշում: Դերասանուհին օրիգինալ լուծում է գտել: Նա նախաճաշում է լոգարանում:
Ջեսսիկա Սիմփսոն, նիկոտինային մաստակի երկրպագու
«Ես նիկոտինային մաստակի երկրպագու եմ, սակայն կյանքում երբեք չեմ ծխել:Առաջին անգամ ինձ հյուրասիրել է մայրիկիս ընկերուհին»:
Աննա Քենդրիկ, հավաքում է հին շամպունները
Մենք բոլորս երբեմն այնքան են գնահատում մեր հիշողությունները, որ ցանկանում ենք դրանք պահել ցանկացած գնով. «Դա մի քիչ տարօինակ է, սակայն ես հավաքում եմ ֆիլմերում նկարահանված իմ բոլոր շամպուններն ու լոսյոները: Հատուկ տուփ ունեմ դրա համար»:
Ռուստան Ստյուարտը փոքր չափերի համարի կոշիկներ է գնում
«Ես գնել եմ կոշիկները փոքր չափի համար, քանի որ մտածում էի, որ ավելի լավ եմ նայվում: Ես համոզված եմ, որ ես 36.5 չափս ունեի, չնայած, ըստ էության 38 էր: Ես ստիպված էի մոտ 50 զույգ կոշիկներ շպրտել»:
Ադելը քիթն է քչփորում
Երգչուհին, թերևս, ամենաանկեղծն է գտնվել և խոստովանել է, որ սիրում է քչփորել քիթը և ցանկանում է ազատվել այդ սովորությունից:
Մարթա Ստյուարտը գողանում է պանիր տան աշխատողի տանից
Եվս մեկ անկեղծ խոստովանություն. չէ որ հայտնի մարդիկ էլ թույլ կողմեր ունեն:
Գվինեթ Փելթրոուն 1 ծխախոտը ծխում է մեկ շաբաթում
«Իմ գաղտնի սովորությունը` 1 ծխախոտ մեկ շաբաթվա ընթացքում, շաբաթ երեկոյան»:
Սելենա Գոմեսը պաշտում է մարինացված վարունգներ
«Ես պաշտում եմ մարինացված վարունգները: Սիրում եմ նաև խմել այդ թթու վարունգի ջուրը: Երբ ֆիլմ եմ նայում, ապա ուտում եմ ադի-բուդի և վարունգ»:
Բրիթնի Սփիրսը կրծում է եղունգները
Փոփ-աստղը դժվար է հաղթահարում իր մանկության սթրեսը եւ չի կարողանում պայքարել այդ սովորության դեմ: