Ձևավորվել է կրթության տեսչական մարմնի կառավարման խորհուրդ. թեկնածության շուրջ տարակուսած են նախագահականում. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է.«Երեկ վարչապետի հրամանով ձեւավորվել է կրթության տեսչական մարմնի կառավարման խորհուրդ, որը մեկ շաբաթում կներկայացնի տեսչական մարմնի ղեկավարի թեկնածությունը։ Դատելով նրանից, որ խորհուրդը բավականին արագ ձեւավորվեց, թեկնածուն հաստատվել է։

Մեր տեղեկություններով, նա Լոռվա մարզի Ջիլիզա գյուղից սերող «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ տնօրեն Ալեքսանդր Շագաֆյանն է՝ լայն հանրությանն անհայտ անձ, որին արդեն ներկայացրել են նախարարին, ով թեեւ կառավարման խորհրդի նախագահն է, բայց պետի նշանակման հարցում ձեռնպահ է մնացել՝ դա թողնելով վարչապետին։

Այս թեկնածության շուրջ տարակուսած են նաեւ նախագահականում, բայց, ըստ ամենայնի, երիտասարդը կնշանակվի»:

Առավել մանրամասն` «Հրապարակ»  օրաթերթի այսօրա համարում:




Լրահոս