Գորիս համայնքի ղեկավարի թեկնածու Սամվել Հարությունյանը վստահ է, որ դատարանում հաղթելու է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս թիվ 34 ընտրատարածքային հանձնաժողովը մոտ չորս ժամ քննարկել է Գորիս համայնքի ղեկավարի թեկնածու Սամվել Հարությունյանի դիմումը, որով պահանջում էր ուժը կորցրած ճանաչել թեկնածուներից համայնքի ղեկավարի պաշտոնակատար, թեկնածու Առուշ Առուշանյանի գրանցումը: Բանն այն է, որ Առուշանյանը որոշել է Գորիսում նախընտրական այս շրջանում հասարակական տրանսպորտը դարձնել անվճար, ինչը եւս ընտրողներին նյութապես շահագրգռելու դրսեւորում է: Եւ ահա ԸԸՀ-ն պարտադրել է Առուշանյանին մինչեւ 2017թ. նոյեմբերի 5-ի ժամը 20-ը դադարեցնել Գորիս համայնքում երթեւեկության անվճար ծառայությունների մատուցումը, բայց եւ մյուս կողմից այդքան երկար քննարկելուց հետո մերժել Հարությունյանի պահանջը: Սամվել Հարությունյանը  դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով վերացնել հանձնաժողովի որոշումը եւ ուժը կորցրած ճանաչել Առուշանյանի գրանցումը:

ArmLur.am-ին Սամվել Հարությունյանը հայտնեց, որ ՀՀ վարչական դատարանը երեկ երեկոյան մի քանի որոշումներ է կայացրել: Այդ որոշումներն են`

Գործը ընդունել վարույթ,

Առուշ Առուշանյանին ներկայացնել որպես երրոդ անձ,

Դատավարությունը նշանակել արագացված ընթցակարգով:

Նշենք, որ այսօր ժամը 5-ին Վարչական դատարանում տեղի է ունենալու դատական նիստը:




Լրահոս