ՎԻԴԵՈ. ՖՈՏՈ. Գորիսի նախկին քաղաքապետը ներկայացնում է փաստեր. Առուշ Առուշանյանը խախտել է օրենքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս թիվ 34 ընտրատարածքային հանձնաժողովը մոտ չորս ժամ քննարկել է Գորիս համայնքի ղեկավարի թեկնածու Սամվել Հարությունյանի դիմումը, որով պահանջում էր ուժը կորցրած ճանաչել թեկնածուներից համայնքի ղեկավարի պաշտոնակատար, թեկնածու Առուշ Առուշանյանի գրանցումը: Բանն այն է, որ Առուշանյանը որոշել է Գորիսում նախընտրական այս շրջանում հասարակական տրանսպորտը դարձնել անվճար, ինչը եւս ընտրողներին նյութապես շահագրգռելու դրսեւորում է: Եւ ահա ԸԸՀ-ն պարտադրել է Առուշանյանին մինչեւ 2017թ. նոյեմբերի 5-ի ժամը 20-ը դադարեցնել Գորիս համայնքում երթեւեկության անվճար ծառայությունների մատուցումը, բայց եւ մյուս կողմից այդքան երկար քննարկելուց հետո մերժել Հարությունյանի պահանջը:

Սամվել Հարությունյանը  դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով վերացնել հանձնաժողովի որոշումը եւ ուժը կորցրած ճանաչել Առուշանյանի գրանցումը:

ArmLur.am-ի հետ զրույցում Սամվել Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել:




Լրահոս