Ես իմ աշխատողներին մատ թափ կտայի. Սյունիքի մարզպետը` Սիսիանի քաղաքապետի ծնունդի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԱԺ-ում, անդրադառնալով Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանի ծննդյան տոնի տեսանյութի տարածման փաստին, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը նշեց, որ այդ «չարաբաստիկ» տեսանյութը հրապարակվել էր Youtube-ում, հետո տարածվել ԲՀԿ-ի կողմից, սակայն այն 6 ամսվա վաղեմություն ունի.

«Սիսիանի քաղաքապետի ծնունդը 6 ամիս առաջ էր, դա իր աշխատակազմի մտահղացումն էր, այսինքն` պարզապես ուզում էին քաղաքապետին սյուրպրիզ անել: Հետո իրենք են տեղադրել և, եթե այդպես էր, ինչո՞ւ դրանից հետո ԲՀԿ-ն չէր բարձրաձայնում դրանից առաջ, կամ գալիս են ու այդքան ոչ կոռեկտ արտահայտություններ են անում Նաիրիա Զոհրաբյանը, նույն փոխխոսնակը ԱԺ-ի ԲՀԿ-ի ներկայացուցիչը: Ի՞նչ ընտրարշավի մասին է խոսքը, և 6 ամսվա վաղեմության այդ տեսաերիզը հանում են ջրի երես»:

Հարցին` եթե իրեն նման անակնկալ մատուցեին մարզպետարանի աշխատակիցները, ի՞նչ կաներ, Վ.Հակոբյանը պատասխանեց, որ իր համար նման բան չէին անի, հակառակ դեպքում ինքը խիստ կդատապարտեր. «Ես իմ աշխատողներին մատ թափ կտայի, կոպիտ ասած: Բայց ճիշտ հասկացեք, մարդիկ ուզեցել են պարզապես իրենց ղեկավարին հաճելի պահ պարգևել»:




Լրահոս