ԱՍՈՒԼԻՍՆԵՐ`
Նոյեմբերի 3-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: ԹԵՄԱ՝ արդյոք ԵՄ համաձայնագրի կետերը հակասում են ԵԱՏՄ-ին:
Ժամը 13:00՝ ԱԺ նախագահի քաղաքական հարցերով խորհրդական, ԱԺ նախկին պատգամավոր և Երևանի մի շարք համայնքերրի նախկին ղեկավար Մկրտիչ Մինասյանը: ԹԵՄԱ՝ Դիտարկումներ ՀՀ համայնքների խոշորոցման գործընթացի, և մասնավորապես՝ նոյեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների շուրջ:
***
Նոյեմբերի 3-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության հիմնադիր անդամ Հայկ Այվազյանը և «Համահայկական ծնողական կոմիտե» ՀԿ հիմնադիր անդամ Լիա Ավետիսյանը:
ԹԵՄԱ՝ Քրեական օրենսգրքի նախագծում միասեռականների իրավունքների գերակայության վտանգներն ու ռիսկերը մեր հասակարության մեջ:
***
Նոյեմբերի 3-ին, ժամը 13.00-ին «Հայելի» ակումբում տեղի կունենա մամուլի ասուլիս` «Պարտադիր ուսուցումից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդմանկարգի» նախագծի վերաբերյալ: Ասուլիսի բանախոսներն են ` ՀՀ ԿԳՆ նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետՍյուզաննա Մակյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը և ՀՀ առողջապահությաննախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը
***
Նոյեմբերի 3-ին ժամը 11-ին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում անշարժ գույքի գնահատման ընկերության տնօրեն Արա Ադուրյանը կխոսի ՀՀ-ում բանկային համակարգում գրավադրվող գույքի գնահատման բացթողումների մասին և կանդրադառնա նաև այսօր անշարժ գույքի շուկայում տիրող իրավիճակին:
***
Նոյեմբերի 3-ին,ժամը 09:30-ին ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվ. Արյունաբանական կենտրոնում»«Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի» հետ համատեղ կազմակերպում է հերթական բարեգործական արյունատվության ակցիան:Հավաքագրված արյունն անհատույց տրամադրվելու է արյան հիվանդություններով տառապող մանուկներին, ովքեր բուժում են ստանում կենտրոնում:
Սիրով հրավիրում ենք մասնակցելու և լուսաբանելու:
***
Նոյեմբերի 3-ին ժամը 11 00 Հայացք մամուլի ակումբի հյուրն է ԵՊՀ Կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ, տ.գ.թ, դոցենտ Կառլեն Խաչատրյանը:
Թեման՝ 2018թ-ի պետական բյուջե, տնտեսական զարգացման հեռանկարներ: