
Վաղը լրանում է «Անալիտիկ» լրատվական կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի պատժի կրման ժամկետը: Նա «Աբովյան» ՔԿՀ-ից ազատ կարձակվի:
Հիշեցնենք, որ Անի Հովհաննիսյանը մեղավոր է ճանաչվել պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի և նրա կնոջ մասին արատավորող տեղեկություններ չտարածելու սպառնալիքով նրանից գումար շորթելու մասով և դատապարտել 1,5 տարվա ազատազրկման: Անի Հովհաննիսյանը կալանավորվել է 2016 թվականի մայիսի 3-ին: