Այսօր Ազգային ժողովում լրագրողները Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանից հետաքրքվեցին, թե ինչու չբացահայտվեց իր տան գողության դեպքը: Մարզպետը նշեց, որ չգիտի, միայն փաստ է մեկ բան, որ մինչ օրս չի բացահայտվել: ArmLur.am-ի այն հարցին, թե կասկածներ չունի, թե ով կարող էր լինել, Հովիկ Աբովյանը ասաց, որ եթե կասկածներ ունենար, ապա կասեր այդ մասին իրավապահներին:
Հիշեցնենք, որ հունվարի 13-ի լույս 14-ի գիշերը հանցագործությունը կատարած անձը (անձինք) 2-րդ հարկի բաց պատշգամբի մուտքի դուռը տեխնիկական միջոցներով բացել էին ու մտել Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի տուն՝ հափշտակելով զարդեր, 2 բջջային հեռախոս եւ կանխիկ գումար: Ընդհանուր գողոնը, մոտավոր հաշվարկներով, կազմել է մոտ 200 հազար դոլար: Նկատենք, որ դեպքի օրը մարզպետը եւ իր ընտանիքի անդամները տանը չէին եղել, եւ վարկածներից մեկն է, որ գողը կամ գողերը մարզպետի մտերիմ շրջապատից են եղել, կամ էլ նրանցից մեկի պատվերով են այն իրականացրել: Բանն այն է, որ գողերը ոչ միայն տեղեկացված են եղել Հովիկ Աբովյանի եւ նրա ընտանիքի անդամների՝ մի քանի ժամով տանից բացակայելու մասին, այլ նաեւ իմացել են, թե մարզպետի թանկարժեք իրերը որտեղ են պահված: