ՀՀ մշակույթի նախարարության «Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ը իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքը վաճառքի է հանել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ թանգարանի գույքի առաջին աճուրդը տեղի կունենա նոյեմբերի 21-ին: Եթե այն չկայանա հայտ չլինելու պատճառով, ապա աճուրդը կանցկացվի դեկտեմբերի 6-ին: Վաճառքի են հանվել պատվանդաններ:
Օրինակ՝ վաճառվում են 3 հատ 2010 թվականի արտադրության մետաղական պատվանդաններ, որոնց արժեքը սկսում է 15 հազար դրամից: Իսկ արձանների համար նախատեսված պատվանդանների արժեքը սկսում է 9000 դրամից: Կան նաեւ տեսամագնիտոֆոններ, դիկտաֆոն, ձայնարկիչ, փոշեկուլ` 20 հազար դրամ արժեքով, 2000 դրամից սկսվող թեյնիկներ, ֆեներ, արդուկներ` 4000-7000 արժեքով: Վաճառվում է նաեւ բազկաթոռ, որից մեկն արժի 500 դրամ, իսկ մյուսը` 10 հազար դրամ, մեկ աթոռ` 200 դրամով: