ՀՔԾ-ում շոուներով են զբաղված. փորձում են ցույց տալ, թե իրենք էլ են աշխատում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՔԾ-ում փորձում են ցույց տալ, թե իրենք էլ են աշխատում: Նույնիսկ մի քանի անգամ հաղորդագրություն տարածեցին, թե քաղաքացիներն իրենց դիմում են ներկայացրել այս կամ այն դատավորի կողմից խարդախություն կատարելու կամ կաշառք վերցնելու վերաբերյալ, նույնիսկ դրանից հետո քրեական գործեր էին հարուցվել: Սակայն այդպես էլ չմանրամասնեցին, թե կոնկրետ ո՞ր դատավորի դեմ է ներկայացված եղել դիմումը:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՔԾ պետի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանին հարցրեց՝ արդյո՞ք շոու չէ բուն խնդրի մասին հանգամանալից տեղեկություն չտրամադրելը: «Եթե իմ պատկերացրած քրեական գործի մասին է խոսքը, ապա դատավորը նախկին դատավոր է, արդեն չի պաշտոնավարում, քաղաքացու հաղորդումը իր ենթադրաբար հանցագործության վերաբերյալ չի հաստատվել, ու գործով վարույթը կարճվել է, այդ իսկ պատճառով չի հրապարակվել»:

Փաստորեն, ստացվում է, որ, իրոք, ՀՔԾ-ում շոուներով են զբաղված, եւ հաղորդագրություններ են տարածում՝ առանց փաստերը ստուգելու, կատարվածի մասին հանգամանալից տեղեկություններ ստանալու, հետո կարճում են դրանք»:

Առավել մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրա համարում:




Լրահոս