
Սերժ Սարգսյանը նախօրեին այցելել է Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա: Թեեւ պաշտոնական հաղորդագրության մեջ որպես բուհ-ի պատասխանատուների անունները գրված չէ, այնուամենայնիվ, իրականությունն այն է, որ Սերժ Սարգսյանը հյուրընկալվել էր երբեմնի գերընդդիմադիր Արթուր Բաղդասարյանին եւ Հեղինե Բիշարյանին: Երկու «ընդդիմադիր» գործիչներն էլ լայն ժպիտով Սերժ Սարգսյանին են ներկայացրել իրենց աշխատանքը: Ինչպես ասում են՝ օ մարդիկ, օ բարքեր:
Լուսանկարը՝ պաշտոնական լրահոսից