ԱՍՈՒԼԻՍՆԵՐ`
Նոյեմբերի 4-ին ժամը 11-ին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում հոգեբան Արկադի Մեհրաբյանը և փաստաբանների պալատի անդամ Սոս Քարամյանը կխոսեն ընտանեկան բռնությունների ժամանակ երեխայի հոգեբանական վիճակի, անձի ձևավորման ընթացքում դրանց հետևանքների և երեխայի իրավունքների պաշտպանության մասին: Ինչպես նաև կանդրադառնան հոկտեմբերի 30-ին Արմավիրի մանկապարտեզում տեղի ունեցած դեպքին:
***
Նոյեմբերի 4-ին, ժամը 10-ին «Իբիս Երևան սենթր» հյուրանոցի (Հյուսիսային պող.
5/1) «Արարատ» սրահում կկայանա «Բժշկական գենետիկայի ազգային օր» խորագրով միջազգային գիտաժողով։ Այն նվիրված է կլինիկական գենետիկայի կիրառմանը բժիշկների ամենօրյա պրակտիկայում: Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Իտալիայից և Իսրայելից ժամանած ճանաչված պրոֆեսորները զեկույցներ կունենան բժշկագիտության արդիական հարցերին վերաբերող թեմաներով, Հայաստանի գենետիկներին և բժիշկներին կներկայացնեն առողջության առաջնային օղակում կլինիկական գենետիկայի գործնականում կիրառվող իրենց երկրներում փորձը։