Հարց քաղաքացիներից` ի՞նչ հաճախականությամբ են իրականացվում գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների դեմ հակահամաճարակային միջոցառումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ գյուղատնտեսական կենդանիների վարակիչ հիվանդությունների դեմ հակահամաճարակային միջոցառումները սովորաբար ի՞նչ հաճախականությամբ են իրականացվում:

Իշխան Մելքոնյան (58 տարեկան, գյուղատնտես)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ գյուղատնտեսական կենդանիների դաբաղ, խշխշան պալար, մանր եղջերավոր կենդանիների բրադզոտ հիվանդությունների նկատմամբ՝ տարեկան 2 անգամ: Գյուղատնտեսական կենդանիների բրուցելյոզ հիվանդության նկատմամբ ախտորոշիչ միջոցառումները իրականացվում են տարեկան 2 անգամ, մեղուների վարրոատոզ հիվանդության դեմ միջոցառումը՝ տարեկան 2 անգամ: Գյուղատնտեսական կենդանիների տուբերկուլյոզ, սիբիրախտ, պաստերելյոզ, խոզերի դասական ժանտախտ, թռչունների կեղծ ժանտախտ հիվանդությունների նկատմամբ տարեկան մեկ անգամ:

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». 2017թ. նախատեսված է իրականացնել խոշոր եւ մանր եղջերավոր կենդանիների դաբաղ, սիբիրախտ, բրուցելյոզ, խոշոր եղջերավոր կենդանիների նոդուլյար մաշկաբորբ, խշխշան պալար (էմկար), ձիերի սիբիրախտ եւ մեղուների վարրոատոզ հիվանդությունների նկատմամբ կանխարգելիչ եւ ախտորոշիչ միջոցառումներ:




Լրահոս