Ասում են, որ կյանքը բումերանգ է. բարին վերադառնում է բարությամբ, իսկ չարության դեպքում անհաջողություններ են լինում: Մի խոսքով ասած` ինչ ցանես, այն էլ կհնձես: Աստղերի օրինակով կարող ենք հետևել այդ ասացվածքին:
Անաստասիա Վոլոչկովա և Իգոր Վդովին
Այս զույգի մոտ աղմկալի հարսանիք տեղի ունեցավ: Իսկ դրանից հետո նույնքան աղմկալի ամուսնալուծություն: Որպեսզի բալետի պարուհու հետ լինի, բիզնեսմենը բաժանվեց կնոջից և երեք երեխաներից: Վոլոչկովան գիտեր այդ մասին և վստահեցնում էր, թե չէր ցանկանում նրան բաժանել ընտանիքից:
Ամուսնության ընթացքում նրանք աղջիկ ունեցան: Սակայն բիզնեսմենը սկսեց դավաճանել կնոջը:
Հիմա այդ տղամարդը նորից ամուսնացել է և ժամանակն իզուր չի վատնում:
Օքսանա Պուշկինա և Վլադիսլավ Կոնովալով
Երբ նրանք ծանոթացան Օքսանան 20 տարեկան էր, իսկ օպերատորը նրա հետ լինելու համար որոշեց բաժանվել կնոջից:
Անցավ ժամանակ եւ նախկին կնոջ կարգավիճակում եղավ հենց Օքսանան:
Նա դիմացավ 12 տարի: Վերջում բաժանվեց և ստեղծեց նոր ընտանիք: Երկրորդ ամուսինը ևս նրա համար թողել է ընտանիքը:
Անդրեյ Արշավին և Ալիսա Կազմինա
Լրագրողուհին այնպես էր գրավել ֆուտբոլիստին, որ վերջինս հեռացավ կնոջից և երեք երեխաներից:
Սակայն այս միությունն էլ երկար չտևեց, քանի որ ֆուտբոլիստը դավաճանեց նաև այս կնոջը:
Բրիթնի Սփիրս և Քևին Ֆեդերլայն
Սկանդալային երգչուհին Ջասթին Թիմբերլեյքի հետ բաժանումից հետո սկսեց հանդիպել հայտնի խորեոգրաֆի հետ: Վերջինս թողեց հղի կնոջն ու երեխային:
Իսկ տարիներ հետո երգչուհին հայտնվեց լքվածի կարգավիճակում:
Դանա Բորիսովա և Անդրեյ Տրոշենկո
Հաղորդավարուհին իրեն կողակից ընտրեց ամուսնացած հարևանին:
Անձամբ նա ամուսնու հետ չկարողացավ ապրել նույնիսկ մեկ տարի: