Կալանավորված ԿԳՆ պաշտոնյայի տեղը դեռ թափուր է. ով կփոխարինի նրան. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ինչպես հայտնի է՝ 2017 թվականի օգոստոսի 1-ին կալանավորվել էր ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կրթության պետական տեսչության մասնագիտական կրթության տեսչավորման բաժնի պետ Սամսոն Սահակյանը:

Նախնական տվյալներով՝ նա 1500 ԱՄՆ դոլարի դիմաց կեղծ ատեստատ էր տվել մի քաղաքացու, եւ կեղծիքը բացահայտվել էր, երբ վերջինս փաստաթղթերը ներկայացրել էր ԱՄՆ դեսպանատուն: Ուշագրավն այն է, որ այս գործով կալանքի տակ է ընդամենը ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կրթության պետական տեսչության մասնագիտական կրթության տեսչավորման բաժնի պետ Սամսոն Սահակյանը, մինչդեռ դատելով իրավիճակից՝ Սահակյանը միայնակ չէր կարող այդ գործը գլուխ բերել: Բայց ով եւ ինչ մասնակցություն է ունեցել այս գործում, իրավապահները դեռ չեն պարզել: ՀՀ քննչական կոմիտեում այս գործով քննությունը շարունակվում է:

Նկատենք, որ Սահակյանի տեղը ԿԳՆ-ում ազատ էր մնացել, եւ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով՝ վերջինիս պաշտոնում ցանկանում են նշանակել ԿԳՆ աշխատակազմի նախկին ղեկավար, վաղամեռիկ Մհեր Ղազարյանի աներաձագին, որը այս օրերին աշխատում է ՀՀ նախագահի նստավայրում:




Լրահոս