Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին, կան տուժածներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 4-ին, ժամը 18:20-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի և Պռոշյան փողոցի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «BMW 520» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Գ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել մայթին. տուժածներ չկան: Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված:




Լրահոս