Կարող էի տեղափոխվել Մանչեսթեր Յունայթեդ. Մորատա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Ալվարո Մորատան հայտարարել է, որ անչափ երջանիկ է «ազնվականների» կազմում.

«Կարող էի կարիերաս շարունակել «Մանչեսթեր Յունայթեդում»: Պրեմիեր լիգայի այլ ակումբներից նույնպես առաջարկներ ունեի, սակայն «Չելսին» ցույց տվեց, որ իսկապես ցանկանում է ձեռք բերել ինձ:

Հիմա կարևոր է, որ այս թիմի մի մասնիկն եմ և անչափ երջանիկ եմ: Ցանկանում եմ լավ ֆուտբոլ խաղալ և հաղթանակներ տոնել»,- իսպանացու խոսքերը մեջբերում է «FourFourTwo»-ն:

Մորատան այս մրցաշրջանում մասնակցել է 9 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:




Լրահոս