![](https://armlur.am/wp-content/uploads/2017/11/23231760_1251203234986243_1992930908_n.jpg)
Ճամբարակի 20/28 ընտրատեղամասից ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ այստեղ աշխատելու համար տարրական պայմաններն անգամ ապահովված չեն: Մեր թղթակցի փոխանցմամբ` անգամ սանհանգույց չկա, տարածքը չի ջեռուցվում, ինչը նաև հանձնաժողովի անդամների դժգոհության պատճառն է դարձել:
Ի դեպ, նշված ընտրատեղամասը համայնքի Մշակույթի տունն է: