Միջադեպ Ճամբարակի 20/28 ընտրատեղամասում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ճամբարակի 20/28 ընտրատեղամասից ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ քիչ առաջ այստեղ միջադեպ է տեղի ունեցել: Քաղաքացին հայտարարել է, որ տեղամասից դուրս կանգնած քաղաացիներն իրեն հրել են` թույլ չտալով ներս մտնել:

Ըստ դրսում հերթում կանգնած ընտրողների` տվյալ կինը փորձել է խախտել հերթը: Հանձնաժողովի նախագահը խնդրել է ոստիկանության աշխատակիցներին հանգստացնել կնոջը, և վերջիններս աղմուկ բարձրացրած կնոջը հորդորել են պահպանել կարգը:




Լրահոս