Ճամբարակի 20/28 ընտրատեղամասում տեղի ունեցած միջադեպի մանրամասները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ Ճամբարակի 20/28 ընտրատեղամասում միջադեպ է տեղի ունեցել: Քաղաքացին հայտարարել է, որ տեղամասից դուրս կանգնած քաղաքացիներն իրեն հրել են` թույլ չտալով ներս մտնել:

Հանձնաժողովի նախագահ Հակոբ Թիզյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ ինքը խնդրել է` ոստիկանության աշխատակիցները աջակցություն ցուցաբարեն ընտրատեղամասից դուրս գտնվող քաղաքացիներին, քանի որ ինքն աղմուկ է լսել: Ավելի ուշ պարզվել է, որ աղմուկ բարձրացրած կինն առողջական խնդիրներ ուներ ընտրատեղմաս մտնելիս, և նրան անհրաժեշտ է եղել բարոյահոգեբանական օգնություն ցուցաբերել:

Ըստ դրսում հերթում կանգնած ընտրողների` տվյալ կինը փորձել է խախտել հերթը: ՈՀանձնաժողովի նախագահը խնդրել է ոստիկանության աշխատակիցներին հանգստացնել կնոջը, և վերջիններս աղմուկ բարձրացրած կնոջը հորդորել են պահպանել կարգը:

Ըստ հանձնաժողովի նախագահի` ականատեսներն էլ են նույն բանն ասում: Ի դեպ, ArmLur.am-ը արձանագրել է, որ ոստիկանության աշխատողների և տվյալ քաղաքացու միջև միջադեպ չի եղել: Հակառակաը` ոստիկանության աշխատողները փորձել են կարգի հրավիրել քաղաքացուն:

Իսկ վերջում տիկինը ոստիկաններից և քաղաքացիներից ներողություն է խնդրել ստեղված վիճակի համար:

Հանձնաժողովի նախագահը հայտնեց նաև, ոստիկանության ծառայողները պատշաճ կերպով կատարել են իրենց պարտականությունները:




Լրահոս