Իրավապահ համակարգը մեկը մյուսի հետեւից դատարան է ուղարկում ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից չարաշահումների մասով հարուցված քրեական գործերը:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ՀՀ ՊՆ զորամասի իրային ծառայության պետ Ռաֆիկ Ամիրջանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներից մինչեւ 2017 թվականի հունվար ամիսն ընկած ժամակահատվածում շարունակաբար պահեստից հափշտակել է խոշոր չափերի՝ 782 հազար 350 դրամ ընդհանուր արժողության տարբեր տեսակի իրային նյութական միջոցներ:
Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալու մասին: Գործը մակագրվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանին: