Գեղարքունիքի մարզում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյուքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ներկայացնում ենք, թե ինչ արդյունքներ են գրանցվել երեկ կայացած ՏԻՄ  ընտրություններում Գեղարքունիքի մարզում:

Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքում ընտրություններին մասնակցել է 5534 ձայն: Այստեղ թեկնածուները երկուսն էին՝ Հակոբ Ավետյանն ու Զոյա Գևորգյանը:

Հակոբ Ավետյան՝ 2078 ձայն,

Զոյա Գևորգյան՝ 1392 ձայն:

Նշենք, որ Հակոբ Ավետյանին պաշտպանում էր ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Սպարտակ Մելիքյանը, ով վերջին շրջանում այդ համայնքում խարդավանքներ էր հյուսում:

Նույն մարզի Ձորագյուղ համայնքում միայնակ թեկնածու Լևիկ Գրիգորյանը ստացել է՝ 1239 ձայն:

Շողակաթ համայնքում երկու թեկնածու էր պայքարում, ձայների չնչին տարբերություն է գրանցվել:

Սուլիկո Շուշանյան՝ 889 ձայն,

Վալենտին Պետրոսյան՝ 850 ձայն:

Գեղաքար համայնքում 67 ձայն ստացել է Կարինե Մարտիրոսյանը, 19 ձայն՝ Ռաֆիկ Սաֆարյանը:

Ծովինար համայնքում միակ թեկնածու Մհեր Մարտոյանը ստացել է 1239 ձայն:

Վարդենիս համայնքի ընտրությունների արդյունքները ՝  այստեղ

Ճամբարակ համայնքի ընտրությունների արդյունքները՝  այստեղ




Լրահոս