azatutyun.am-ը գրում է, որ այսօր առավոտից Վայոց Ձորի մարզի 12 համայնքի բնակիչներ փակել են Եղեգնաձոր-Վարդենիս ճանապարհը՝ պահանջելով չեղարկել երեկ կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները։
«Ազատության» հետ զրույցում Շատին համայնքի բնակիչ Զավեն Սարգսյանը նշեց, որ ընտրությունների արդյունքում Եղեգիս խոշորացված համայնքի ղեկավար է ընտրվել իշխող Հանրապետականի թեկնածու Արթուր Ստեփանյանը, ով ունի «քրեական անցյալ»։
Ըստ Սարգսյանի, գյուղացիները համաձայն չեն այս արդյունքին և պահանջում են, որ խոշորացված համայնքը ղեկավարի Շատին համայնքի նախկին գյուղապետ Տիգրան Խուդոյանը։
Ավելի մանրամասն` սկզբնաղբյուրում: