ԱՍՈՒԼԻՍՆԵՐ`
Նոյեմբերի 7-ին ժամը 16:00-ին ՀՀ Կառավարության շենքի մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված «Մաքուր Հայաստան» ծրագրի սոցիալական արշավի պաշտոնական մեկնարկին: Ասուլիսի նպատակն է հանրությանը ներկայացնել ծրագրի շրջանակներում իրականացվելիք սոցիալական արշավի աշխատանքները և պաշտոնական կայքի ու բջջային հավելվածի ստեղծումը: Ասուլիսի լուսաբանման համար անհրաժեշտ է հավատարմագրվել 010 511- 354 և 010 511-353 հեռախոսահամարներով՝ նոյեմբերի 6-ից մինչև նոյեմբերի 7-ը ժամը 12:00-ն: Մուտքը՝ անձը հաստատող փաստաթղթերով կամ ԶԼՄ-ի վկայականով:
Մամուլի ասուլիսին կմասնակցեն ՀՀ ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ վարչապետի խորհրդական Մհեր Տերտերյանը, ՀՀ ՏԿԶՆ Տարածքային ներդրումային քաղաքականության և գործառնական ծրագրերի վարչության պետ Նարինե Ավետյանը, «Դիիմ Քոմյունիքեյշնզ» մարկետինգային և PR ընկերության կրեատիվ տնօրեն Րաֆֆի Նիզիբլիանը և «Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ, Սոցիալական գովազդի փորձագետ Արզուման Հարությունյանը:
Արշավի նպատակն է հանրային իրազեկման բարձրացումը, հասարակության և քաղաքացիների պատասխանատվության մեծացումը՝ կապված աղբի, աղբահանության և երկիրը մաքուր պահելու հիմնախնդիրների հետ:
***
Նոյեմբերի 7–ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն «Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ, «ABC դոմեն» ընկերության տնօրեն Գրիգորի Սաղյանը եւ «ABC.am» դոմեն տիրույթի սեփականատեր Արա Խաչատրյանը:
ԹԵՄԱ՝ ինտերնետ հանրության անվտանգությունն ու պաշտպանվածությունը.Գրիգորի Սաղյանը կպարզաբանի վերջին շրջանում «ABC դոմեն» ընկերության կողմից թույլ տված սխալներն ու պատճառները, ինչպես նաև «ABC.am» դոմեն տիրույթին հասցրած վնասներն ու հետևանքները:
***
նոյեմբերի 7-ին Արագածոտն մարզի Թալին քաղաքում տեղի կունենա Հայաստանում ամենամեծ՝ 1ՄՎտ հզորությամբ «Թալին-1» արևային կայանի բացման արարողությունը: Այս եզակի նախագիծն արտադրական մասշտաբով ու հնարավորություններով կարևոր նշանակություն ունի Հայաստանի արևային էներգետիկայի, բնապահպանության և տնտեսական զարգացման ոլորտներում: Այլ մանրամասները ներկայացնում ենք կից մամուլի հաղորդագրությունում։
Հրավիրում ենք բոլոր ԶԼՄ ներկայացուցիչներին` մասնակցելու միջոցառմանը: Դեպի Թալին ուղևորափոխադրումը կիրականանա Դավթաշեն 3-րդ թաղամաս, 12/3 հասցեից ժամը 10:00-ին:
Խնդրում ենք նախապես հաստատել մասնակցությունը:
Օրակարգ
10:00 – Մեկնում Թալին
11:30 – Հյուրերի դիմավորում և գրանցում
12:00 – 12:10 – Կայանի ցուցադրում, շրջայց
12:40 – Կայանի միացում և պաշտոնական բացում
12:40 – Ն.Գ. պարոն Բերնհարդ Մաթիաս Քիսլերի ելույթ
12:55 – Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանի ելույթ
13:00 – «Արփի Սոլար» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Չոբանյան
13:05 – Հյուրասիրություն
13:30- Վերադարձ Երևան
***
Նոյեմբերի 7-ին, ժամը 13:00–ին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում տեղի կունենա ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի` Իսրայել կատարած պաշտոնական այցիարդյունքներին նվիրված ասուլիս։ Հայաստան-Իսրայել հարաբերությունները վերջին 20 տարում պասիվ են եղել` դեսպանություններ չունենալու պատճառով: Այս համատեքստում քննարկվող հիմնական հարցերիցմեկը լինելու է դեսպանություններ բացելու հեռանկարը, որը ՌԴ-ի միջնորդությամբ արդեն ավելի քան մեկ տարի քննարկվում է: Ասուլիսի բանախոսներն են՝ Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը,
Քաղաքագետ, Իսրայելի հարցերի փորձագետ, «Նորավանք» հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Կարեն Վերանյանը։
***
Նոյեմբերի 7-ին ժամը 13 00 Հայացք մամուլի ակումբի հյուրն է «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ, առողջապահության, էկոնոմիկայի,դեղատնտեսագիտության գծով Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և հանրային ֆինանսների կառավարման գծովԵվրամիության (ԵՄ) միջազգային փորձագետ, տնտեսագետ Մովսես Արիստակեսյանը:
Թեման՝ Առողջ ապրելու իրավունքի պաշտպան, թե՞ բժշկական հաշտարար, էլեկտրոնային բժշկության, սոցփաթեթի խնդիրներ, հաշմանդամներըիրավունքի պաշտպանության հետ կապված ի՞նչ խնդիրների են բախվում:
***
Նոյեմբերի 7-ին, ժամը 11:00-ին «Ելակետ» մամուլի ակումբում տեղի կունենա «Սպանդ՝ ստերջացնելու փոխարեն. Երևանում թափառող կենդանիների խնդրի լուծման հիմնական բացերն ու Քաղաքապետարանի քայլերը խնդրի շուրջ» թեմայով ասուլիս:
Բանախոսներն են Երևանի ավագանու անդամ Տիգրան Ավինյանը, «Փրո Փոուզ» միջազգային կենդանապաշտպան կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանը, Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության ներկայացուցիչ Ալբերտ Հունանյանը և «Դինգո» թիմի ներկայացուցիչ Օվսաննա Հովսեփյանը:
Բանախոսները կանդրադառնան Երևանում թափառող կենդանիների խնդրի մանրամասներին, Քաղաքապետարանի կողմից թափառող կենդանիների խնդրի լուծման ուղղված մրցույթի հայտի պայմաններին և անցկացման ընթացակարգին, ինչպես նաև թեմային առընչվող այլ հարցերի: