Սիսիանի քաղաքապետը դիմել է դրսի գողականների օգնությանը. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 5-ի ընտրություններից հաշված օրեր առաջ Սիսիանի քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածու Կարեն Համբարձումյանի ինքնաբացարկի դիմումը, ըստ տեղեկությունների, լուրջ հիմքեր է ունեցել։ Սիսիանի վերընտրված քաղաքապետ եւ ՀՀԿ-ի թեկնածու Արթուր Սարգսյանը դրսից գողականների է հրավիրել եւ Համբարձումյանին ստիպել դուրս գալ պայքարից։ Ի դեպ, Արտաշատում էլ, որտեղ ընդամենը 25 տոկոս մասնակցություն է գրանցվել, պարզվում է՝ մարդիկ քվեաթերթիկներում նշել են Արգամ Աբրահամյանի անունը։ Պաշտոնապես 77 անվավեր քվեաթերթիկ է գրանցվել։

ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղարը՝ Գեւորգ Գորգիսյանը, մեր հարցին, թե ինչու «Ելքն» այս ՏԻՄ ընտրություններին չմասնակցեց, ասաց․ «Սկսած վախից՝ տարբեր ռեսուրսների եւ ազդեցությունների սպառնալիքներն ազդում են քաղաքացիների վրա։ Մարդիկ ունեն փոքր բիզնես եւ վախենում են այն կորցնել, հարկայինը կմտնի․․․ բազմաթիվ հանգամանքներ՝ սկսած պաշտոնական ռեսուրսների չարաշահումից, վերջացրած քրեաօլիգարխիկ տարրերի ներգրավմամբ, տարբեր մարդկանց խաղից դուրս թողնելով։ Մեր առաջիկա ամիսների աշխատանքը լինելու է հենց խիզախ մարդկանց գտնելը, որոնք պատրաստ են ոչ միայն Ֆեյսբուքում ինչ-որ բաներ գրել, սրան-նրան փնովել, այլեւ կոնկրետ գործողությունների, դուրս գալ պայքարի։ Եթե լուրջ փոփոխություն ենք ուզում, ապա դրան պետք է մասնակից լինի յուրաքանչյուր քաղաքացի»։

Առավել մանրամասը՝ թերթի այսօրվա համարում




Լրահոս