ԱՍՈՒԼԻՍՆԵՐ`
Քաղաքացիական Ավիացիայի Միջազգային Կազմակերպության (ICAO) կողմից սահմանված պահանջներին համապատասխանող մասնավոր օդաչուի վկայական (PPL)այսուհետ կարելի է ստանալ՝ սովորելով ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության «Ավիաուսումնական կենտրոն»-ում:
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 11:00-ին, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի վարչական տարածքում գտնվող ՀՀ ԿԱ ՔԱԳՎ-ի «Ավիաուսումնական կենտրոն»-ում կներկայացվի ծրագրի մանրամասները:
***
Նոյեմբերի -8 ին ժամը 12-ին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում փաստաբանների պալատի իրավական հարցերի փորձագետ Արտաշես Խալաթյանը կխոսի ընտանեկան բռնությունների օրենքի մասին:
***
Նոյեմբերի -8 ին ժամը 11-ին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում անասնաբույժ, սննդի անվտանգության փորձագետ Գեորգի Ավետիսյանը և բժիշկ Արսեն Թորոսյանը կխոսեն պատվաստումների մասին, ինչպես նաև կանդրադառնան այն հարցին, արդյոք կա այլընտրանք պատվաստումներին:
***
Նոյեմբերի 8-ին ժամը 12.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս՝ գիտության ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ։
Թեման՝ «Հայկական ատոմակայանի, այլընտրանքային էներգետիկայի այլ աղբյուրների զարգացման հեռանկարը և Հայաստանի էներգետիկ անվտանգությունը՝ ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագրի շրջանակներում»։
Բանախոսներն են
Վահան Համազասպյան – «Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագրի» հեղինակ, տեխնիկական գիտությունների դոկտոր
Նորիկ Մուրադյան – Տնտեսագիտության դոկտոր «Երկրաշարժի վերականգնման» շտաբի պետ, Սպիտակի Վերալակի գործարանի հիմնադիր
Բանախոսները կանդրադառնան նաև Սպիտակի Վերելակի գործարանի շուրջ ծավալված խնդիրներին։
***
Նոյեմբերի 8-ին ժամը 12 00 Հայացք մամուլի ակումբի հյուրն է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:
Թեման՝ Սոցիալ տնտեսական վիճակը և հանրային արդյունքի բաշխման հիմնախնդիրները ՀՀ-ում:
Նոյեմբերի 8-ին ժամը 13 00 Հայացք մամուլի ակումբի հյուրերն են Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը և մասնավոր պահնորդների ասոցիացիայի նախագահ Էդիկ Սիմոնյանը:
Թեման՝ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր, ներդրումների խթանումը դրանով պայմանավորված, գործարար միջավայրի առկա խնդիրներ: