Այսօր՝ նոյեմբերի 8-ին, ֆրանսիացի կինոդերեսան Ալեն Դելոնի ծննդյան 77-ամյակն է: Արդեն 23 տարեկան հասակում նա հասել էր մեծ փառքի, և նրան համեմատում էին լավագույն դերասանների հետ։ Երբեմն Դելոնին կոչում էին «Բրիջիդ Բարդոյի տղամարդ տեսակ»: Ալեն Դելոնին հատուկ են ռոմանտիկ հայացքը, իրոնիկ ժպիտը և ասես հատուկ մեղք գործելու համար ստեղծված դեմքը։
Սրանք այն երեք տարրերն են, որոնց վրա խարսխված է դերասանի՝ հանրահայտ լովելաս լինելու գաղտնիքը։ Մինչ օրս էլ Դելոնը համարվում է տղամարդու գեղեցկության էտալոնը, իսկ ինքը՝ Դելոնը, խոստովանել է, որ իր հաջողություններով պարտական է առաջին հերթին կանանց հետ ունեցած իր կապերին։
Ալեն Դելոնը մոլի պոլիգամիստ է, և մի քանի անգամ ամուսնացած լինելով՝ նա երբեք հավատարիմ չի մնացել իր կանանց, ընդ որում, նա կարող էր կենակցել ինչպես հայտնի ֆոտոմոդելի, այնպես էլ փողոցային մարմնավաճառի հետ։ Այժմ, երբ ֆրանսիական լեգենդը 70-ն անց է, հայտարարում է, որ կանայք անկասկած չարիք են, բայց անհրաժեշտ ու պարտադիր չարիք։
Ալեն Դելոնի գայթակղության գաղտնիքները Հրեշտակի դեմք և սատանայի հոգի, հիրավի վտանգավոր կոկտեյլ է և Ալենը միշտ դա իմացել է։
Առհասարակ, նրանից երբեք մեծ ջանքեր չեն պահանջվել, որովհետև գրեթե միշտ իրենք էին շտապում նրա գիրկը։ Սա է թերևս Դելոնի գլխավոր գաղտնիքը, իսկ ինքը՝ Դելոնը, մի անգամ ասել է. «Ես շատ կուզենայի, որպեսզի ինձ սիրեն այնպես, ինչպես ինքս եմ ինձ սիրում»։