ՖՈՏՈ. Մինչ մարզպետը բարեհաճում է աշխատանքի գնալ, այն էլ` ուղղաթիռով, սյունեցի կանայք խմելու ջուր են հայթայթում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սյունիքի մարզի Արծվանիկ գյուղը հերթական բնակավայրն է, որտեղ բնակիչները, մասնավորապես՝ կանայք ու երեխաները, խմելու ջուր կրում են գյուղի ցայտաղբյուրից: Այս մասին երեկ ահազանգել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը՝ լուսանկարներ ավելացնելով:

«Գյուղի հավաքատեղիում մի հուշատախտակ կա, որի վրա գրված է, որ ջուրը գյուղ բերվել է (սարերից) 1928թ.-ին: Հիմա տեղում ցայտաղբյուր է: Այդ թվականից մինչ այսօր մարդիկ այդ ցայտաղբյուրից են ջուր կրում՝ շշերով, բիդոնով, ինչով պատահի», – նշել է նա:

Այստեղ թերևս պետք է հիշատակել, որ այսպիսի բազմաթիվ խնդիրների պարագայում Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը ժամանակ առ ժամանակ է աշխատանքի գալիս, իսկ գալուց էլ՝ ուղղաթիռով: Դե, իհարկե, մարզպետը ժամանակ չի ունենա բնակիչներին հուզող հարցերին ծանոթանալու և դրանք լուծելու համար:




Լրահոս