![](https://armlur.am/wp-content/uploads/2017/11/21745146_10212651121426235_643187286_o-600x338.jpg)
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրերս Հայաստանից հեռացել է սեպտեմբերի 14-ին Վերնիսաժի կրակոցների հետեւանքով տուժած ալավերդցի քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նա երկրից հեռացել է անմիջապես հիվանդանոցից դուրս գրվելուց հետո՝ ընդ որում, առանց տեղյակ պահելու մտերիմներից շատերին:
Ամենայն հավանականությամբ, Աբգարյանը վախեցել է, որ իր նկատմամբ Հայաստանում մահափորձերը կարող են կրկնվել, քանի որ քրեական երկու հեղինակությունների միջեւ հաշիվները դեռ վերջնականապես չեն ավարտվել:
Հիշեցնենք՝ Աբգարյանի դեմ մահափորձի եւ նրա թիկնապահին սպանելու կասկածանքով հետախուզման մեջ գտնվող Ալբերտ Բլբուլյանը եւ Արմեն Կարադավիդովը հոկտեմբերի 29-ին հայտնաբերվել էին Վրաստանի տարածքում, ու հիմա քննարկվում է նրանց՝ ՀՀ տեղափոխելու հարցը»:
Առավել մանրամասը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում