ՀՎԿ ակտիվն այսօր կհավաքվի. Արթուր Բաղդասարյանը տոնում է տարեդարձը. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Այսօր ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի ծննդյան տարեդարձն է: Նա դառնում է 49 տարեկան: Մենք տեղեկացանք, որ Արթուր Վահանիչը տարեդարձը նշելու է համեստ՝ թիմակիցների, հարազատների եւ ընկերների նեղ շրջանակով:

Իսկ, ահա, ՀՎԿ ակտիվի համար սա սպասված առիթ է եւս մեկ անգամ հավաքվելու, ուրախանալու եւ սեփական առաջնորդին անձամբ բարեմաղթանքներ հղելու համար։ ՀՎԿ-ականները վերջին անգամ ամբողջ թիմով հավաքվել էին ՀՀ անկախության տոնը նշելու առիթով, ինչը նույնպես նախաձեռնել էր Արթուր Բաղդասարյանը»:

Առավել մանրամասը՝  օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս