ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ արտերկրից տոհմային կենդանիներ ներկրելու համար վճարվո՞ւմ է արդյոք ավելացված արժեքի հարկ: Եվ ուզում եմ իմանալ, թե ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ներկայացնել:
Գեւորգ Եփրեմյան (60 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Գ. Եփրեմյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ տոհմային կենդանիներ ներկրելիս ավելացված արժեքի հարկ չի վճարվում: Ներկրվող տոհմային կենդանիները պետք է ունենան անհատական տոհմային քարտեր, ինչպես նաեւ անասնաբուժական հավաստագիր:
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ բեռի ներմուծումը չի թույլատրվում, եթե չեն պահպանվել անասնաբուժության բնագավառի լիազոր մարմնի կողմից սահմանված Հայաստանի Հանրապետության անասնաբուժական-սանիտարական եւ անասնաբուժական պահանջները կամ արտահանող երկրում անասնահամաճարակային անկայուն իրավիճակի կամ կարանտինային հիվանդությունների բռնկման մասին առկա է համապատասխան պաշտոնական տեղեկատվություն: