ՊՈԱԿ-ները միացնում են իրար. գործազուրկները կավելանան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունը նախատեսում է առաջիկայում իրար միացնել երկու ՊՈԱԿ-ներ: Խոսքը «Տեղեկատվության եւ վերլուծության կենտրոն»  եւ «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ների մասին է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կառավարությունը երկու ՊՈԱԿ-ներին իրար կիացնելով մտադիր է տնտեսել պետական բյուջեի միջոցները: Ըստ գործադիրի` այն կհանգեցնի կրկնվող գործառույթների օպտիմալացմանն ու կրճատմանը, ինչպես նաեւ ոլորտի առավել արդյունավետ կազմակերպմանը:

Տեղեկացնենք, որ ՊՈԱԿ-ների միացումից հետո «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն»-ին կանցնի «Տեղեկատվության եւ վերլուծության կենտրոն»-ի իրավունքներն ու պարտականությունները: Թե այս ՊՈԱԿ-ների միացման արդյունքում քանի աշխատող գործազուրկ կդառնա, դեռեւս հայտնի չէ:

Տեղեկացնենք, որ «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Սաղաթելյանն էր, ով այժմ ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարն է: Նրա փոխարեն ՊՈԱԿ-ի տնօրեն է դարձել տեղակալը` քաղաքագետ Արմեն Մինասյանը: Իսկ կառավարության «Տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենը Տիգրան Աբրահամյանը, ով հիմա Արցախի նախագահ Բակո Սահակյանի խորհրդականն է:




Լրահոս