
Կատալոնական «Բարսելոնայի» թուրք կիսապաշտպան Արդա Թուրանը կվերադառնա Ստամբուլի «Գալաթասարայ»,- հաղորդում է «Diario Sport»-ը:
Ակումբները համաձայնեցրել են ֆուտբոլիստի վարձակալությունը մինչև մրցաշրջանի ավարտ՝ նրա տրանսֆերը վաճառելու հնարավորությամբ: Այժմ կիսապաշտպանը պետք է որոշում կայացնի:
«Գալաթասարայը» վարձակալության համար կվճարի 1.5 միլիոն եվրո: