Հարուստ չինովնիկը. Կարեն Մարգարյանը հասցրել է բավականին ունեցվածք կուտակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային զարգացման եւ բնապահպանական վարչության պետ Կարեն Մարգարյանը, 13 տարի լինելով պետական պաշտոնին, հասցրել է բավականին ունեցվածք կուտակել: Նա հայտարարագրել է, որ ունի 4 հատ հողամաս, հասարակական նշանակության մեկ շինություն, անավարտ շինություններ եւ անհատական բնակելի մեկ տուն, մեկ հատ էլ «Nissan Teana 250 XV V6» մակնիշի ավտոմեքենա:

Նրա դրամական միջոցները կազմում են 25 մլն դրամ, 70 հազար դոլար եւ 25 հազար եվրո: Եւ սա այն դեպքում, երբ Մարգարյանը որպես եկամուտ հայտարարագրել է իր ամսական աշխատավարձը` 196 հազար դրամ, վարձակալության դիմաց ստացած վճարը՝ 3.9 մլն դրամ:




Լրահոս