Միհրան Պողոսյանի և պետական եկամուտների կոմիտեի դատական վեճը մնացել է օդից կախված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի եւ պետական եկամուտների կոմիտեի դատական վեճը մնացել է օդից կախված: Հուլիսի 26-ին «Քեթրին Գրուպ» ՍՊԸ-ն դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով, որ դատարանը պետեկամուտների կոմիտեին պարտավորեցնի անվավեր ճանաչել հունիսի 6-ին ընկերության դեմ կայացրած վարչական ակտը: Նշենք, որ այդ ժամանակահատվածում ՊԵԿ-ը տուգանել է Քեթրին Գրուպին, եւ ամենայն հավանականությամբ, տուգանքը մեծ է եղել, ինչը ընկերությունը չի ցանկանում վճարել եւ դիմել է դատարան: Այս գործը նախագահող դատավորը Արման Թովմասյանն էր, սակայն ամիսներ անց իրավիճակ է փոխվում:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ գործով նախնական դատական նիստը չի կայացել, քանի որ նախագահող դատավորը նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր: Իսկ թե ով կքննի ՊԵԿ-ի եւ ԱԺ պատգամավորի միջեւ առաջացած քաշքշուկների գործը, մնում է օդից կախված:




Լրահոս