ՀԱՐՑ․ Խնդրում եմ ասեք՝ ինչպե՞ս է տեղի ունենում ուսանողի ներբուհական տեղափոխությունը:
Անահիտ Մնացականյան (28 տարեկան, դիզայներ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Մնացակայնաի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ուսանողի՝ բուհի ներսում տեղափոխությունը, որի ընթացքում կարող է անցում կատարվել մեկ մասնագիտությունից մյուսը կամ փոխվել ուսուցման ձեւը (առկա, հեռակա, հեռավար), իրականացվում է բուհի ռեկտորի հրամանով, ուսանողի անձնական դիմումի համաձայն:
Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նկատենք, որ ուսանողի՝ բուհից բուհ տեղափոխությունն իրականացվում է ընդունող բուհի ռեկտորին հասցեագրված ուսանողի անձական դիմումի համաձայն, որին կցվում է նաեւ սովորած բուհի կողմից տրամադրված ակադեմիական տեղեկանքը: