Ապօրինի ծառահատման գործով ևս 4 անձ հայտնվել է դատարանի առաջ. նոր բացահայտումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրերս հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ն ՀՀ տարբեր անտառտնտեսություններում մեծ ծավալների ծառերի ապօրինի հատումների, ոլորտի հանցագործությունների թողտվության, կաշառք տալու դեպքեր էր բացահայտել: Այս առիթով նոյեմբերի 1-ին ձերբակալվել են բնապահպանության նախարարության նախկին բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալը, տեսչության ավագ տեսուչը, «Հայանտառի» անտառտնտեսության անտառապետը եւ վերջինիս օժանդակած անձը:

Հիշեցնենք, որ 2017թ. ապօրինի ծառահատման առիթով 10 քրգործ է ուղարկվել դատարան, եւ ամբաստանյալի աթոռին է հայտնվել 13 անձ: Սակայն այսքանով չի ավարտվում ապօրինի ծառահատման գործով դատարանի առաջ կանգնած անձանց թիվը, այն գնալով ավելանում է: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ապօրինի ծառահատման գործով եւս 4 անձ հայտնվել է դատարանի առաջ»:

Առավել մանրամասը՝ կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս