ՍԴ-ն այսօր քննելու է «Լուսավոր Հայաստան»-ի դիմումը. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանն այսօր քննելու է «Լուսավոր Հայաստան»-ի դիմումը, որը վերաբերում է ՏԻՄ նոր օրենսգրքում հստակություն մտցնելուն։ Անցած տարի հոկտեմբերի 2-ին Վանաձորում կայացած ընտրություններից հետո ի հայտ եկավ այս հակասությունը։

Հիշեցնենք, որ ընտրություններից հետո Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան», ԲՀԿ և ՀՎԿ խմբակցությունները բոյկոտեցին ավագանու նիստերը և մինչ օրս չեն մասնակցում, սակայն Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, չունենալով մեծամասնություն, մինչ օրս ավագանու նիստեր է գումարում՝ պնդելով, որ իրենք անօրինական ոչ մի բան չեն անում։

Ավագանու ԼՀԿ խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանը «Ժամանակի»-ի հետ զրույցում նշեց. «Եթե նիստերը, կայացված որոշումները անվավեր ճանաչվեն, ապա պետք է այդ ավագանին ևս անվավեր համարվի, ու նոր ընտրություններ նշանակվեն։ Մենք այս ակնկալիքն ունենք»։

Առավել մանրամասը՝ թերթի այսօրվա համարում




Լրահոս