Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս Երիցյանի դրամական միջոցները տարեցտարի աճում են: Տեղեկացնենք, որ Սարգիս Երիցյանը ՀՀ լեզվի պետական տեսչության նախկին պետ, ԿԳ նախկին նախարար Սերգո Երիցյանի որդին է: Կրտսեր Երիցյանի դրամական միջոցները անցած տարեվերջին կազմել են 50 մլն 740 հազար դրամ, 8 հազար եվրո եւ 147 հազար 364 դոլար: Բացի այս՝ նրա փոխառության չափը կազմել է 105 հազար 135 դոլար:
Երիտասարդ դատավորը որպես եկամուտ հայտարարագրել է երկու վայրից ստացած ավելի քան 8 մլն դրամ աշխատավարձ, 364 հազար դրամի չափով ապահովագրական հատուցումը եւ տրված փոխառության դիմաց ստացած 637 հազար դրամի տոկոսը: Փաստորեն, հայր եւ որդի Երիցյանները սեփական օրինակով, գործնականում հերքում են ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտնի խոսքերը:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: