Չիշիկ խմելու կոչ արած դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս Երիցյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել: Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովը դիմում է ուղարկել դատավորին, որ վերջինս բացատրի իր քայլը:

Հիշեցնենք, որ մայիսի 20-ին դատարանների մուտքը փակելու հայտնի ակցիայի մասին դատավորը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Իմ շատ սիրելի ընկերներ, լսել եմ այսօրվա կես բուռ անձանց անորոշ ակցիայից հետո շատերն են վախեցել: Իսկույն ՉԻՇԻԿ խմե՛ք, ասում են` օգնում ա»: Չնայած որոշ ժամանակ հետո դատավորը ջնջել էր գրառումը, բայց տարբեր լրատվամիջոցներ հասցրել էին այն հրապարակել: Հիմա անհարգալից այս գրառման համար դատավորը հայտնվել է պատասխանատվության ենթարկվելու վտանգի առջեւ:

Ի դեպ, մայսիս 27-ին դատավորների ժողովի ժամանակ դատավոր Երիցյանը ասել է, թե, իբր, գրառումը վերաբերել է իր որոշ ընկերներին: Վերջինիս հայտարարությանն էլ ի պատասխան` դատավորները նրանից պահանջել էին անուններ տալ:




Լրահոս