ԱԱԾ բացահայտումների հետքերով. «Հայանտառ»-ի նախկին ղեկավարը «ջրից չոր դուրս կգա՞». «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ում ԱԱԾ-ն վերջերս բացահայտել էր ապօրինի ծառահատության դեպքեր, նաեւ կոռուպցիոն մի հսկա բուրգ, երբ կաշառք էին վճարել՝ անօրինականությունը կոծկելու համար:

Այդ ամենը տեղի է ունեցել հիմնականում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին ղեկավար, ՀՅԴ-ական Մարտուն Մաթեւոսյանի պաշտոնավարման տարիներին: Բայց վերջինս, կարծես թե, «ջրից չոր դուրս կգա», ու չի ենթարկվի պատասխանատվության: Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ղեկավար, ՀՅԴ-ական Միքայել Մանուկյանը չի համաձայնել դիտարկմանը, թե ամեն ինչ տեղի է ունեցել իր կուսակցի թողտվությամբ:

«Միշտ էլ հսկողությունը եղել է, չեմ կարող ասել՝ նախկինում ինչ չափի է եղել, այո՛, այսօր խստացվել է: Երեւի մարդկային հատկանիշների, կամքի դրսեւորում է նաեւ»: Հարցին՝ Մ. Մաթեւոսյանը մի՞թե պատասխանատու չէ տեղի ունեցածի համար, նա նշել է. «Կարծում եմ՝ ոչ: Այս պահին էլ ապօրինի ծառահատման դեպքեր կան, ես չեմ, չէ՞, հատողը»:

Առավել մանրամասը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս