ԱՍՈՒԼԻՍՆԵՐ`
Նոյեմբերի 13-ին ժամը 11 00 Հայացք մամուլի ակումբի հյուրերն են ՀՊՏՀ-ի Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը և Հանրային խորհրդի Ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ, Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:
Թեման՝ ՀՀ-ԵՄ, ՀՀ-ԵԱՏՄ՝ համադրում թե հակադրում, կարող են արդյոք փոխլրացնել և հզորացնել Հայաստանի տնտեսությունը:
Նոյեմբերի 13-ին ժամը 12 00 Հայացք մամուլի ակումբի հյուրերն են ԵՊԲՀ Էնդոկրինոլոգիայի ամբիոնի դասախոս, բժիշկ-էնդոկրինոլոգ Գայանե Բայբուրդյանը և ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի ավագ դասախոս, Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբան, հ.գ.թ. դոցենտ Սոնա Հարությունյանը:
Թեման՝ Շաքարային դիաբետի ցուցանիշները ՀՀ-ում և աշխարհում, դիաբետի կանխարգելման և բուժման նորագույն մոտեցումները, վերջին առաջընթացները և հեռանկարները, դիաբետի և հոգեբանական գործոնների փոխկապակցվածությունը:
***
Նոյեմբերի -13 ին ժամը 11-ին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում բնապահպան, «Թռչնասերների կենտրոն» Հ/Կ նախագահ Սիլվա Ադամյանը, կենդանապաշտպան Կարինե Փանոսյանը և «Փրո Փոուզ» կենդանապաշտպան բարեգործական կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանը կխոսեն Հայաստանում «արգելված որսով» զբաղվող անձանց, հաճախ հանդիպվող ապօրինի որսի դեպքերի և դրանցից բխող հետևանքների մասին:
***
ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողությանտեսչական մարմնի ղեկավար Լևոն Խալիկյանի ասուլիսը:
Թեմա – Ոչ պարենային ապրանքների ոլորտում առկա իրավիճակը, խնդիրներն ու դրանց լուծմանն ուղված աշխատանքները:
***
Նոյեմբերի 13-ին ժամը 11.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա «Ընդդեմ բիոմետրայի փաստաթղթերի» փաստաթղթերի ղեկավար Ա.Ռուբենի ասուլիսը։
Թեման՝ «Էլեկտրոնային բժշկական քարտերը հակասահմանադրական են, վտանգավոր եւ ունեն գաղտնի նպատակ»։