
Այսօր լրանում է քրեական հեղինակություն Արտյոմ Հարությունյանի՝ Արտյոմ Կանեւսկոյի մտերիմների՝ Կարեն Դավթյանի եւ Լեւոն Ավետիսյանի սպանության երկու ամիսը, սակայն մինչ օրս հայտնի չէ, թե ով կամ ովքեր են հանցագործությունն իրականացնողները: «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ սպանված տղաները առավել մտերիմ են եղել քրեական հեղինակություն Արտյոմ Կանեւսկոյի եղբոր հետ:
Ինչեւէ, վերոնշյալ անձանց սպանությունը դեռեւս մնում է առեղծված: Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործով մշակվել են աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ ձեռնարկվում են մեծածավալ քննչական գործողություններ, օպերատիվ-որոնողական միջոցառումներ։ Քննության շահերից ելնելով՝ պարզված հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ նախաքննության այս փուլում հրապարակման ենթակա չեն: