Ազգությամբ հայ ծանրորդ Սարգիս Մարտիրոսյանը դարձել է Ավստրիայի ծանրամարտի եռակի չեմպիոն: «Rusarminfo»-ն գրում է, որ Ավստրիայի ծանրամարտի առաջնությունում Սարգիս Մարտիրոսյանն առաջին տեղն է զբաղեցրել 105 կգ քաշային կարգում` արժանանալով ոսկե մեդալի:
Նշենք, որ 2015 և 2016 թվականներին Սարգիս Մարտիրոսյանն արդեն դարձել էր Ավստրիայի չեմպիոն: