
Նոյեմբերի 11-ին, ժամը 13:54-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Զովունի գյուղի 38 փողոցի տներից մեկի խոհանոցում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: