
Դանիացի Կարոլինա Վոզնյացկին ճանաչվել է հոկտեմբերի լավագույն թենիսիստուհի: Նա մրցաշրջանն ավարտել է WTA-ի ամփոփիչ մրցաշարում կարիերայում առաջին հաղթանակով և այդ ցուցանիշի շնորհիվ վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականը բարձրանալով:
Այս կոչմանը հավակնում էին նաև ռումինուհի Սիմոնա Հալեպն ու ամերիկուհի Վինուս Ուիլյամսը: Կարոլինան ստացել է հարցման մասնակցած օգտատերերի ձայների 64%-ը: Հալեպը ձայների 23%-ով զբաղեցրել է երկրորդ տեղը, իսկ Ուիլյամս-ավագը` 13%-ով երրորդ տեղում է: