Ովքեր են ամենաշատը բացակայել ԱԺ նիստերից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վեցերորդ գումարման Ազգային ժողովի` մինչ այժմ գումարված նիստերից ամենաշատը բացակայած պատգամավորը կրկին Գագիկ Ծառուկյանն է:

Այս ցուցանիշով «Ծառուկյան» խմբակցության ղեկավարն առաջատար էր նաեւ հինգերորդ գումարման խորհրդարանում որպես ԲՀԿ խմբակցության ղեկավար: «Ժողովուրդ» օրաթերթը Parliamentmonitoring.am կայքի հրապարակած տվյալներից տեղեկացավ, որ Գագիկ Ծառուկյանը չի մասնակցել 137 քվեարկության:

Ամենաշատը քվեարկություններից բացակայած պատգամավորների հնգյակն ունի հետեւյալ տեսքը.

1. Գագիկ Ծառուկյան – «Ծառուկյան» խմբակցության ղեկավար -137 բացակա,
2. Նորա Առուստամյան – «Ծառուկյան» խմբակցության անդամ – 79 բացակա,
3. Սամվել Ֆարմանյանը – ՀՀԿ խմբակցության անդամ – 76 բացակա,
4. Իշխան Զաքարյանը – «Ծառուկյան» խմբակցության անդամ – 71 բացակա,
5. Աղվան Վարդանյանը – ՀՅԴ խմբակցության քարտուղար – 58 բացակա:

Ինչպես եւ կարելի էր ակնկալել, ամենաշատ ելույթ ունեցած պատգամավորները հիմնականում ընդդիմադիր «Ելք» խմբակցության անդամներն են, որոնք բաժանում են առաջինից երրորդ տեղերը: Իսկ հնգյակն այսպիսի տեսք ունի.

1. Արտակ Զեյնալյան – 65 ելույթ,
2. Նիկոլ Փաշինյան- 64 ելույթ,
3. Մանե Թանդիլյան- 34 ելույթ,
4. Միքայել Մելքումյան – «Ծառուկյան» խմբակցության անդամ – 43 ելույթ,
5. Սերգեյ Բագրատյան -«Ծառուկյան» խմբակցության անդամ – 38 ելույթ:

Նախագծերին ամենաշատը դեմ քվեարկած պատգամավորները կրկին ընդդիմադիր «Ելք» խմբակցության անդամներն են.

1. Մանե Թանդիլյան՝ 30 դեմ,
2. Լենա Նազարյան՝ 30 դեմ,
3. Արտակ Զեյնալյան`29 դեմ,
4. Նիկոլ Փաշինյան՝ 28 դեմ,
5. Գեւորգ Գորգիսյան՝ 27 դեմ:

Ամենաշատը կողմ քվեարկած պատգամավորներն էլ իշխող ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչներն են, ձեռնպահ քվեարկություններով առաջատարը «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներն են:




Լրահոս