15.11.17

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՍՈՒԼԻՍՆԵՐ`

Նոյեմբերի 15-ին ժամը 11:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Ընդդեմ իրավական կամայականության Հ/Կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը: ԹԵՄԱ՝ Ղարաբաղյան գործընթաց. կարգավորման հեռանակար, թե երկարատև փակուղի:

***

Նոյեմբերի -15 ին ժամը 11-ին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում Եռամիասնություն հանուն զարգացման ՀԿ նախագահ  Մամիկոն Խուրշուդյանը և իրավապաշտպան Նարե Արամյանը կխոսեն  տարեկետման իրավունքի սահմանափակման մասին ինչպես նաև կանդրադառնան նախագծին դեմ ուսանողների կողմից անցկացվող ցույցերին:

***

Չորեքշաբթի` նոյեմբերի 15–ին, ժամը 11։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կանցկացվի ասուլիս` նվիրված Գյումրիում առաջին անգամ անցկացվող  «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» հանրապետական ամենամեծ high tech համաժողովին։
Գյումրիում առաջին անգամ կանցկացվի «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» հանրապետական ամենամեծ high tech համաժողովը, որը կմեկնարկի նոյեմբերի 17-ին պանելային 3 քննարկումներով՝ «Բիզնես միջավայրի աջակցություն», «Բիզնես մտածելակերպի խթանումը մարզերում», «Առաջընթացը կրթության ոլորտում` ՀՀ զարգացման գրավական»:

Համաժողովի 2-րդ օրը՝ նույեմբերի 18-ին, միջազգային և տեղական փորձագետների կողմից կանցկացվեն վորքշոփեր: Համաժողովը կհյուրընկալի ոլորտով հետաքրքրված ավելի քան 140 երիտասարդի՝ ՀՀ բոլոր մարզերից  (յուրաքանչյուր մարզից 15 մասնակից):

Ասուլիսի բանախոսներն են.

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի բիզնես զարգացման մենեջեր Ամալյա Եղոյանը

«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի թիմի ղեկավար Էվա Մարիա Նայերը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Բորիս Դեմիրխանյանը

ՀՀ–ում ԵՄ ներկայացուցչության համագործակցության բաժնի ղեկավար Հոա–Բինհ Աճեմյանը




Լրահոս